Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Մանրէները մարդու անբաժանելի ուղեկի՞ցն են. med.news.am

Մանրէները մարդու անբաժանելի ուղեկի՞ցն են. med.news.am

Որ էլ որ մարդ արարածը գնա, նրան միլիոնավոր մանրէներ են ուղեկցում: Ընդմանենը մի քանի ժամվա ընթացքում նրանք ի վիճակի են հյուրանոցային ամբողջ համարը, իսկ 24 ժամ անց՝ մի ամբողջ տուն “գաղութացնել”, համոզմունք են հայտնում մանրէների եւ մարդու փոխհարաբերությունների բացահայտմանը միտված նոր գիտական հետազոտության հեղինակները:

 

Մարմնում եւ տանը բնակություն հաստատած մանրէների փոխգործակցության մեխանիզմի վրա լույս սփռելու նպատակով Չիկագոյի մի քանի համալսարանականներ՝ Ջեկ Գիլբերտի (Jack Gilbert) ղեկավարությամբ, 7 ընտանիքների (որոնցից երեքը՝ տեղափոխման փուլում գտնվող) “միկրոբային ստորագրություններն” են համադրել: Ընդհանուր առմամբ, “Տան միկրոբիոմ” նախագծին 18 մարդ, երեք շուն եւ մեկ կատու է մասնակցել, հաղորդում է Fox News-ը:

Վեց շաբաթ շարունակ փորձարկման մասնակիցները նմուշներ են վերցրել իրենց եւ ընտանի կենդանիների մաշկից, ինչպես նաեւ՝ տան միջավայրից՝ կահույքի մակերեսից, դռան բռնակներից, հատակից, անջատիչներից եւ խոհանոցի սեղանից: Այնուհետեւ գիտահետազոտական խմբի անդամները, հիշյալ նմուշների սեքվենավորման արդյունքում, մանրէների ավելի քան 21 հազար տեսակ են առանձնացրել: Ավելին՝ պարզվել է, որ ընտանիքներից յուրաքանչյուրն իր սեփական միկրոբային ստորագրություն ունի, որի օգնությամբ լիարժեք նույնականացում կարելի է իրականացնել: Նոր բնակարան տեղափոխման պարագայում հիշյալ ստորագրությունը տան ողջ մակերեսին շատ արագ տարածվելու եւ գոյություն ունեցող միկրոբները ճնշելու հատկությամբ է աչքի ընկնում: Օրինակ, տեղափոխման փուլում գտնվող՝ ժամանակավորապես հյուրանոցային համարում իջեւան գտած ընտանիքներից մեկի “ միկրոբային ստորագրությանը” ընդամենը երեք ժամ էր պահանջվել՝ ողջ տարածքը գաղութացնելու համար:

Ամենևին էլ զարմանալի չէ, որ գործընթացը գլխավորապես ձեռքերի միջոցով՝ դռան բռնակների,  անջատիչների, խոհանոցային հաշվիչների հետ շփման արդյունքում է իրականացվում, թեեւ ոտքերի՝ հատակի հետ շփումը եւս կարող է էական դերակատարում ունենալ: Ընդ որում, հենց հատակից վերցված նմուշներն են մանրէների ամենամեծ բազմազանությունն ապահովել: Իսկ ահա ամենափոքր տարբերությունները միմյանց հետ սերտ շփման մեջ գտնող մարդկանց (զույգեր կամ ծնողներ եւ փոքրիկ երեխաներ) մաշկից վերցված նմուշներն են ներկայացրել: Մինչդեռ ծնողների եւ առավել բարձր տարիքի՝ անչափահաս երեխաների մոտ նշանակալի տարբերություններ են նկատվել:

Ջեկ Գիլբերտի պնդմամբ, տան միկրոբային ստորագրությունն ուսումնասիրելով, հեշտությամբ կարելի է ասել, թե քանի մարդ է այնտեղ ապրում եւ ինչ փոխհարաբերություններ կան նրանց միջեւ: Տեսականորեն, տան միկրոբիոմի ուսումնասիրությունը կարող է նոր հարաբերությունների եւ զուգընկերոջ խաբեության բացահայտման միջոց ծառայել: Եթե մի օր հաջողվի բոլոր մարդկանց միկրոբիոմի տվյալների բազա ստեղծել, հիշյալ ստորագրությունը կարող է հանցագործների բացահայտման նպատակով կիրառվող մատնահետքի այլընտրանք դառնալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ